12:01 | 21.05.24 | Նորություններ | 580

OpenAI-ը կհեռացնի Sky-ի ձայնը ChatGPT-ից, որը նման է Սքարլեթ Յոհանսոնին

OpenAI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ շուտով պատրաստվում են հեռացնել Sky-ի ձայնը ChatGPT-ից։

Այս մասին հայտնել են Spring Update-ի շնորհանդեսից մի քանի օր անց, որի ընթացքում ներկայացրել էին GPT-4o գեներատիվ լեզվական մոդելը։



Ընկերությունը չի հայտնել այս որոշման ստույգ պատճառը։ Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերի շատ օգտատերեր ավելի վաղ նշել էին, որ Sky-ի ձայնը շատ նման է դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնին եւ նման է «Her» ֆիլմի նրա կերպարին:

OpenAI-ը մեկնաբանել է Sky-ի եւ Յոհանսոնի նմանությունը եւ հավելել, որ ձայնի այս տարբերակը պատկանում է մեկ այլ դերասանուհու եւ AI-ի մշակողները նրա ձայնն օգտագործել են բացառապես նրա համաձայնությամբ:

OpenAI-ը նաեւ նշել է, որ Sky-ի ձայնը հայտնվել է ChatGPT-ում դեռ 2023 թվականին։ Բացի դրանից, չաթբոտն ունի աուդիո ռեժիմի եւս չորս տարբերակ՝ Breeze, Cove, Ember եւ Juniper: