13:54 | 14.05.24 | Նորություններ | 1521
Հունիսի 22-ից oգոստոսի 3-ը կանցկացվի «Գիտական եւ տեխնոլոգիական լրագրություն» դասընթաց, որին կարող են դիմել գիտության եւ տեխնոլոգիաների լուսաբանմամբ հետաքրքրված բոլոր ցանկացողները։
Մասնակիցները հնարավորություն են կունենան՝
• Սովորել գրագետ եւ հանրամատչելի լուսաբանել գիտության եւ տեխնոլոգիաների մասին թեմաները. գրել ազդեցիկ պատմություններ, վարել պրոֆեսիոնալ եւ խորիմաստ հարցազրույցներ, նկարահանել ռեպորտաժներ, իրականացնել փաստերի ստուգում եւ հետաքննություններ։
• Ծանոթանալ Հայաստանի գիտական, տեխնոլոգիական եւ լրագրողական համայնքներին։
• Այցելել առաջատար գիտական լաբորատորիաներ եւ տեխնոլոգիական կազմակերպություններ։
• Մասնակցել ոլորտի մասնագետների եւ գիտնականների հետ հանդիպումներին եւ վարպետության դասերին։
• Մշակել եւ իրականացնել ձեր ավարտական ծրագիրը՝ մենտորի աջակցությամբ։
Մասնակցելու համար կարող եք դիմել այստեղ, վերջնաժամկետը հունիսի 11-ն է: Դասընթացի կազմակերպիչներն են ISTC հիմնադրամը, Գիտուժ նախաձեռնությունը եւ Երեւանի պետական համալսարանը: