BigStory VC վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում արդեն 19 հայկական ծագում ունեցող ստարտափ է ընդգրկվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲիգՍթորիի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը եւ թվարկել ընկերությունները, որոնցում ներդրում են կատարել։
«BigStory-ին արդեն 19 ներդրում է արել հայ հիմնադիրներով ստարտափների մեջ: Ընդհանուր $4.2մլն, միջինում՝ $220,000։
Շատ տարբեր խնդիրներ են լուծում՝AI, HealthTech, Music, Video, Productivity, Radars, Quantum, LegalTech, Recruitment, Cloud:
Հպարտ ենք մեր բոլոր հիմնադիրներով՝
Docus;
Zoomerang;
SleepDoctor;
Prelaunch;
WildLearner;
Prodmap;
MyThrill;
Stylebit;
Viralmango;
Pearch;
Gemy;
Cloudchipr;
SynthFlow;
Waveye;
Corpora;
Starshunt;
Audigo;
ValueSense», - գրել է նա։
Նշենք, որ ԲիգՍթորին հիմնադրվել է 2021 թվականին Krisp-ի համահիմնադիրներ Արտավազդ Մինասյանի, Դավիթ Բաղդասարյանի եւ Podcastle-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից։ Վենչուրային ֆոնդը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներ ունեցող սաղմնային փուլում գտնվող ստարտափներում։