12:26 | 16.04.24 | Նորություններ | 16221

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Ապրիլի 17-ին Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է կատարելու։

Ամբողջ տարվա ընթացքում իրականացվող արդիականացման աշխատանքների նպատակն է բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելը։

Ապրիլի 17-ին նախատեսված է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխություն, որի հետեւանքով Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում 2G կապից օգտվող բաժանորդները հնարավոր է նկատեն կապի որոշակի խափանումներ։

Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաեւ ցերեկը։

Ընկերությունը հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում է բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացնեն նախապես։