12:00 | 16.04.24 | Նորություններ | 986
Microsoft-ը հայտարարել է 1,5 մլրդ դոլար «ռազմավարական» ներդրման մասին ԱՄԷ-ի խոշորագույն AI ընկերություններից մեկում՝ G42-ում:
G42-ը կկարողանա օգտագործել Azure ամպային հարթակը որպես AI պրոդուկտի մշակման եւ տեղակայման հիմք: Գործարքի շրջանակում Microsoft-ը կստանա փոքր մասնաբաժին G42-ում եւ տեղ տնօրենների խորհրդում։ Այն կզբաղեցնի կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթը։
Բացի այդ, կողմերը մտադիր են 1 միլիարդ դոլար ներդնել արհեստական բանականության մշակողներին աջակցելու հիմնադրամում, ինչպես նաեւ համագործակցել տարածաշրջանում տվյալների կենտրոններ կառուցելու համար:
G42-ը պատկանում է ԱՄԷ ազգային անվտանգության խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ ալ-Նահյանին, նշում է FT-ն։ Ընկերությունը զբաղվում է տվյալների մշակմամբ, ինքնակառավարվող մեքենաներով եւ մշակում է Jais արաբերեն լեզվական մոդելը։