12:13 | 15.04.24 | Նորություններ | 969

Telegram-ում հայտնվել է սթիքերների հարմար խմբագրիչ

Նոր թարմացումով Telegram-ում այժմ կարող եք սթիքերներ ստեղծել լուսանկարներից։

Դրա միջոցով, հենց ձեր սմարթֆոնի մեսենջերում, կարող եք մի քանի քլիքով հեռացնել լուսանկարի ֆոնը՝ պահպանելով միայն ձեր ցանկացած օբյեկտը, ինչպես նաեւ մշակել խմբագրական գործիքներով ու դարձնել սթիքեռ։ Ցանկացած չաթում հասանելի կլինի տվյալ սթիքերը։ Մյուս օգտատերեը նույնպես կկարողանան սեղմել սթիքերի վրա եւ իրենց մոտ ավելացնել ձեր ստեղծած հավաքածուն:

Գործիքը հնարավորություն է տալիս նաեւ հետագայում նոր փոփոխություններ ու խմբագրումներ կատարել արդեն իսկ ստեղծված սթիքերների վրա։