12:15 | 12.04.24 | Նորություններ | 1060

Ինքնագնաց ավտոմեքենաների անվճար դասընթաց

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկել է «Ինքնագնաց ավտոմեքենաների հիմունքները» դասընթացի հայտերի ընդունումը:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան՝

•    ժամանակակից ինքնագնաց ավտոմեքենաների եւ վարորդին օժանդակող համակարգերի կառուցվածքին,
•    դրանց հիմքում ընկած հիմնական տեխնոլոգիաներին եւ աշխատանքի սկզբունքներին,
•    իրական լուծումների օրինակներին,
•    ինչպես նաեւ թեստավորման եղանակներին։

Դասընթացի ավարտին մասնակիցները պատկերացում կկազմեն օգտագործվող տվիչների եւ էլեկտրոնային ղեկավարման հանգույցների աշխատանքային սկզբունքների, ինչպես նաեւ ժամանակակից արդյունաբերությունում կիրառվող դրանց անհատական եւ համակարգային թեստավորման եղանակների մասին։

Դասընթացի տեւողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ լրացնել հետեւյալ առցանց հայտաձեւն` այստեղ։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։