16:00 | 09.04.24 | Նորություններ | 924
Ապրիլի 6-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել տեղեկատվական չորրորդ հանդիպումը, որը նվիրված էր ժամանակակից արվեստ-բիզնես կապերին:
Թեմայի առնչությամբ ելույթներով են հանդես եկել Անահիտ Մարգարյանը, Ստեփան Հարությունյանը եւ Սերգեյ Թանթուշյանը։
Անահիտ Մարգարյանը մանրամասներ է ներկայացրել Funky Bunch Studio նախագծի վերաբերյալ: Նշվել է, որ հայ նկարազարդողներին ներկայացնող այս նախագիծը մեծ հաջողություններ է գրանցել՝ ճանաչում ձեռք բերելով երիտասարդ արվեստագետների շրջանում:
Ստեփան Հարությունյանը խոսել է ftNFT հարթակի մասին՝ նշելով, որ այն կարճ ժամանակում կարողացել է միավորել բազմաթիվ ստեղծագործողների, ովքեր ստեղծում են NFT-ներ եւ վաճառում են այս հարթակում: Նա նաեւ անդրադարձել է ftNFT հարթակում գրանցվելու քայլերին, ինչպես նաեւ NFT ստեղծելու եւ բլոկչեյնում դրանք տեղադրելու՝ մինթինգի գործընթացին:
Իսկ Սերգեյ Թանթուշյանը ներկայացրել է վերջերս թողարկված Ցերեբրում Ինտելեկտուս արվեստի դասընթացը, որը մշակվել է երիտասարդ արվեստագետների համար: Այս դասընթացի շրջանակում երիտասարդները ձեռք են բերում հմտություններ, թե ինչպես ստեղծել NFT-ներ եւ առեւտրայնացնել դրանք արվեստ-բիզնես կապակցման միջոցով:
Հաջորդիվ խոսնակները մասնակցել են արվեստին, բիզնեսին եւ դրանց միաձուլման հնարավորություններին նվիրված պանելային քննարկմանը, որին ներկա էին արվեստագետներ, էնտուզիաստներ եւ սկսնակ ստեղծագործողներ, այդ թվում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով, հնչել են հարցեր արվեստում բիզնես նախագծերի կայացման, թվայնացման, անհրաժեշտ մասնագիտական հմտությունների ձեռքբերման, NFT արտիստների գործունեության դժվարությունների եւ հաջողությունների վերաբերյալ:
Հայաստան բլոկչեյն էմբասիում անցկացվող հանդիպումները շարունակական են, որոնց հետեւելու համար անհրաժեշտ է այցելել Fastex Meet Up եւ ftNFT.am պաշտոնական էջեր: