12:26 | 27.03.24 | Նորություններ | 1439

Գերմանիայում բացվել է Թումոյի 2-րդ կենտրոնը

Թումո միջազգային ցանցի երկրորդ կենտրոնը Գերմանիայում` Թումո Մանհայմը, պաշտոնապես բացվել է:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա է գտնվել ավելի քան 200 հյուր՝ կառավարության անդամներ եւ կրթական ոլորտի առաջնորդներ, ինչպես նաեւ Թումո Մանհայմի ուսանողների առաջին խումբը՝ գրաֆիկական դիզայն, նկարչություն եւ լուսանկարչություն բաժիններից:

Թումո Մանհայմն իրականություն են դարձել the Dietmar Hopp Foundation-ի, Մանհայմ քաղաքի, Starkmacher-ի, KfW-ի Next Mannheim-ի շնորհիվ:

Սա երկրորդ Թումո կենտրոնն է Գերմանիայում` 2020-ին բացված Բեռլինի Թումոյից հետո: Այն գործում է Mafinex տեխնոլոգիական կենտրոնում, նախատեսված է 1000 ուսանողի համար: Նոր կենտրոնը կկիրառի Բեռլինի կենտրոնի փորձը ու կներառի կրթական ծրագրի տասը ոլորտ։