11:46 | 27.03.24 | Նորություններ | 1575

Հայկական Activeloop-ը $11 միլիոն ներդրում է ստացել

Դավիթ Բունիաթյանի հիմնած Activeloop ստարտափը 11 միլիոն դոլար A սերիայի ներդրում է ներգրավել։

Ներդրմանը մասնակցել են Streamlined Ventures-ը, Y Combinator Samsung Next, Alumni Ventures եւ Dispersion Capital ընկերությունները: Նոր ներդրումն ընկերության ընդհանուր ֆինանսավորումը հասցնում է մոտ 20 միլիոն դոլարի, նշվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Activeloop-ն առաջարկում է հատուկ տվյալների բազա AI նախագծերն օպտիմիզացնելու համար։ Այն թույլ է տալիս հեշտությամբ կառավարել տվյալները խորը վերլուծության համար, նաեւ լուծում չդասակարգված մուլտիմոդալ տվյալների օգտագործման խնդիրն AI լուծումներ մշակելիս։

«Մենք ոգեւորված ենք ապագայի համար, քանի որ միջոցները կուղղենք ավելի շատ բիզնես հաճախորդների ներգրավմանը: Երախտապարտ ենք մեր հաճախորդներին, գործընկերներին, Deep Lake-ի օգտատերերին, Activeloop-ի թիմին եւ բաց կոդով համայնքին հսկայական աջակցության համար»,- գրել է Activeloop-ի հիմնադիր Դավիթ Բունիաթյանը։

Activeloop-ը, Y Combinator աքսելերատորի 2018 թվականի ամառային շրջափուլի անդամ է։