15:48 | 26.03.24 | Նորություններ | 15165

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է START+ կանխավճարային սակագնային պլանը

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «START+» կանխավճարային սակագնային պլանը։

Այն ներառում է Kinodaran հավելվածի բաժանորդագրություն, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե (ցանցի ներսում, ՀՀ այլ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, ինչպես նաեւ Հնդկաստան) խոսելաժամանակ, թոփ հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն (Facebook, Messenger, Instagram, WhatsApp, Telegram, Zoom, Viber, Zangi, Snapchat, Spotify, X, TikTok, ClubHouse, IMUSIC, Skype, Apple Music), 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր։

START+ սակագնային պլանի բաժանորդները Kinodaran-ից օգտվում են առանց բաժանորդագրության վճարի, իսկ սիրելի թոփ հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում։

«Ծառայությունների եւ հաճախորդների սպասարկման որակը բարելավելու ձգտմամբ եւ հաստատելով տեխնոլոգիական առաջատարի իր կարգավիճակը՝ Վիվա-ՄՏՍ-ը նոր՝ START+ սակագնային պլանով եւս մեկ անգամ ցույց է տալիս դեպի նոր թվային եւ հեռահաղորդակցման ծառայություններ մուտք տրամադրելու միջոցով իր հաճախորդների համար նոր արժեքներ ստեղծելու իր հանձնառությունը»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Kinodaran-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է։ Ֆիլմերը կարող եք դիտել ինտերնետին միացված եւ Ձեզ հարմար ցանկացած սարքով՝ սմարթֆոնով, համակարգչով, հեռուստացույցով կամ պլանշետով։ Սիրելի հաղորդումները կարելի է դիտել անսահմանափակ՝ ցանկացած ժամի։ Kinodaran-ն անընդհատ թարմացվում է նոր ֆիլմերով ու սերիալներով:

Ակտիվացման կոդ՝ *208*2500#
Ակտիվացման գին՝ 2500 դրամ/30 օր։