10:14 | 20.03.24 | Նորություններ | 1515

Սաուդյան Արաբիան ծրագրում է $40 միլիարդ ներդնել AI ոլորտում

Սաուդյան Արաբիայի կառավարությունը նախատեսում է ստեղծել մոտ 40 միլիարդ դոլարի հիմնադրամ՝ արհեստական բանականության (AI) ոլորտում ներդրումներ կատարելու համար։

The New York Times-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիան քննարկում է համագործակցությունը Սիլիկոնային հովտի հեղինակավոր վենչուրային հիմնադրամի՝ Andreessen Horowitz-ի հետ, որը ստեղծվել է Մարկ Անդրեսենի, Բեն Հորովիցի ու այլ ներդրողների կողմից: Թագավորության պաշտոնյաները գործընկերներին ասել են, որ մտածում են երկրում մի քանի տեխնոլոգիական ստարտափ ստեղծելու մասին, այդ թվում՝ իրենց սեփական AI ընկերությունները:

Սաուդյան Արաբիայի ներդրումային նախագիծը, ամենայն հավանականությամբ, կսկսի իրագործվել այս տարվա երկրորդ կեսին։ Քննարկվել է նաեւ Ռիադում Andreessen Horowitz-ի գրասենյակ բացելու հնարավորությունը:

The New York Times-ը նշել է, որ հիմնադրամը կարող է Սաուդյան Արաբիային դարձնել արհեստական բանականության ոլորտում ամենամեծ ներդրողը եւ ցույց տալ երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ձգտումը: Երկիրն այդ նպատակներն իրականացնում է Ինքնիշխան հիմնադրամի միջոցով, որի ակտիվները կազմում են ավելի քան 900 միլիարդ դոլար: