16:53 | 18.03.24 | Նորություններ | 1623

Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Երեւանի մետրոյում արդեն գործում է Team-ի 4G ծածկույթը։

Սրա շնորհիվ բաժանորդները մետրոյի բոլոր կայարաններում, այդ թվում՝ ստորգետնյա, ապահովված կլինեն գերարագ շարժական ինտերնետով եւ բջջային կապով։

«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար։ Առաջին եւ կարեւորագույն ուղղություններից մեկը Երեւանի մետրոն է, որի ուղեւորներն այսուհետեւ չեն ունենա կապի եւ ինտերնետի խնդիր։ Մենք տեսնում ենք ցանցում առկա խնդիրները եւ, առաջնահերթություն տալով ամենակարեւորներին, շարժվում ենք առաջ։ Բացի այս, անընդմեջ ուսումնասիրում եւ հաշվի ենք առնում մեր բաժանորդների կարծիքը ցանցի արդիականացման ուղղությունները մշակելիս»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղեւորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութեր, հաղորդակցվել ու լսել երաժշտություն։

Մետրոյի աշխատանքներին զուգահեռ ընկերությունը բջջային ցանցի կառուցման ու վերազինման լայնածավալ աշխատանքներ է մեկնարկել նաեւ Երեւանի համայնքներում եւ մարզերում։ Ծրագրի շրջանակում կավելացվի բջջային կայանների թիվը, կբարելավվի շարժական ցանցի ու ինտերնետի արագությունը։