15:05 | 18.03.24 | Նորություններ | 1223
Apple-ը բանակցություններ է վարում Google-ի հետ Gemini AI մոդելը iPhone-ի մեջ ինտեգրելու համար։
Apple-ը OpenAI-ի հետ քննարկել է նաեւ GPT մոդելի օգտագործման հնարավորությունը։ Բանակցությունների այլ մանրամասներ նրանք չեն հայտնել, գրում է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը։
Ըստ Գուրմանի՝ Apple-ը նախատեսում է 2024 թվականին Google-ի Gemini-ին լիցենզավորել՝ iOS-ում AI-ի գործառույթներ ավելացնելու համար: Խոսքը տեքստի եւ պատկերների գեներացման գործիքների մասին է։ Աղբյուրները, սակայն, նշում են, որ գործընկերության պայմանները դեռ հաստատված չեն։
Apple-ը սկսել է մշակել իր սեփական գեներատիվ մոդելը՝ «Ajax» կոդային անունով։ Դրա հիման վրա ինժեներները ստեղծել են չատբոտ, որն ի վիճակի է ամփոփել տեքստը եւ պատասխանել հարցերին, որոնք վերաբերում են այն տվյալներին, որոնց վրա մոդելը վերապատրաստվել է:
2024 թվականի փետրվարին Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկն ասել էր, որ ընկերությունը կբացահայտի իր գեներատիվ AI-ն այս տարվա վերջին: Այնուամենայնիվ, Google-ի հետ բանակցությունները կարող են ցույց տալ, որ Apple-ը ցանկալի առաջընթաց չի գրանցել այս ուղղությամբ, կարծում է Գուրմանը։