17:22 | 15.03.24 | Նորություններ | 1718

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վիվա-ՄՏՍ-ի նոր բաժնետիրոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին եւ «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին:

«Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը եւ հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստան»-ի հետեւողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը», - ասված է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ: