12:54 | 05.03.24 | Նորություններ | 1634

Apple-ը ներկայացրել է նոր MacBook Air մոդելներ՝ M3 չիպով

Apple-ը ներկայացրել է 13 եւ 15 դյույմանոց էկրանով նոր MacBook Air մոդելներ՝ M3 չիպով:

Նոր արտադրանքի հիմնական առավելությունը հզոր M3 չիպն է, որն ունի 8 միջուկանի պրոցեսոր՝ համակցված մինչեւ 10 միջուկանի GPU-ի հետ:

Macbook Air-ի երկու մոդելներն էլ ունեն 18 ժամ պահող մարտկոց, 1080p վեբ-տեսախցիկ, Wi-Fi 6E միացում եւ երկու արտաքին էկրանի աջակցություն: Նրանք ունեն նաեւ երկու Thunderbolt պորտ եւ 3,5 մմ ականջակալների խցիկ:

Նախապես պատվիրելու հնարավորությունն արդեն բաց է, սարքերը խանութներում կհայտնվեն մարտի 8-ից։

13 դյույմանոց MacBook Air-ի արժեքն սկսվում է 1099 դոլարից, 15 դյույմանոցը՝ 1299 դոլարից: Երկուսն էլ հասանելի են Midnight, Starlight, Silver եւ Space Grey գունային տարբերակներով: