16:36 | 04.03.24 | Նորություններ | 2227

Անվճար համակարգչային դասընթաց՝ 50-ից բարձր տարիքի մարդկանց համար

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC/EIF) մեկնարկել է մեծահասակների համար նախատեսված համակարգչային հմտությունների անվճար դասընթացի հայտերի ընդունումը:

Դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, որոնք չունեն համակարգչից օգտվելու գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն ցանկություն ձեռք բերելու բազային համակարգչային գիտելիքներ աջակցող եւ ոգեւորող միջավայրում:

Նրանք կկարողանան ինքնուրույն՝

•    հասկանալ եւ կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները,
•    հաղորդակցվել էլ. փոստի եւ սոցիալական ցանցերի միջոցով,
•    փնտրել եւ գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, տեսանյութեր, բաղադրատոմսեր, նորություններ եւ այլն),
•    կապ հաստատել ընկերների եւ ընտանիքի անդամների հետ:

Մասնակցությունն անվճար է, դիմելու վերջնաժամկետը մարտի 12-ն է։ Դասընթացին դիմել եւ ծանոթանալ մանրամասներին հնարավոր է այստեղ։