16:15 | 27.02.24 | Նորություններ | 14663

Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ

Ucom ընկերությունը ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում իր ֆիքսված ծառայությունները գործարկել է Աշտարակ քաղաքում։

Այսուհետ Աշտարակի բնակիչների համար հասանելի կլինեն ոչ միայն շարժական ցանցի ծառայությունները, այլեւ ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունն ու հեռախոսակապը։ Մասնավորապես, հասանելի կլինեն Ucom-ի բոլոր մարզային առաջարկները, այդ թվում Unity փաթեթները, որոնք միաժամանակ ներառում են շարժական եւ ֆիքսված կապի ծառայություններ։

Բացի այդ, Աշտարակում մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ, 12 ամսով բաժանորդագրվելով Unity 7000 եւ 9000 փաթեթներին, բաժանորդները կստանան այդ ծառայություններից 3 ամիս անվճար օգտվելու հնարավորություն, իսկ Unity 9000 փաթեթի բաժանորդները նաեւ կօգտվեն զեղչից եւ ամսական կվճարեն ընդամենը 8000 դրամ։

Ցանցին բաժանորդի միացումը կատարվում է դիմելուց հետո երեք օրվա ընթացում։

«Մարզերում որակյալ ինտերնետ հասանելիություն ապահովելը Ucom-ի ռազմավարության կարեւորագույն ուղղությունն է, եւ մենք ջանք չենք խնայում, այդ նպատակին հասնելու համար։ Աշտարակն էլ մեզ համար բանալի քաղաքներից է, ուր մենք հպարտ ենք մուտք գործել։ Վստահ եմ, Աշտարակի բնակիչները կգնահատեն մեր ցանցի արագությունն ու ծառայությունների որակն ու գին համադրությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Փետրվարի 27-ին՝ ցանցի պաշտոնական բացման օրը, Ռալֆ Յիրիկյանն այցելել է Աշտարակ, որտեղ հանդիպել է Ucom ֆիքսված ցանցին առաջինը միացած բաժանորդին եւ նրան է հանձնել է Unity Super 20000 փաթեթից վեց ամիս անվճար օգտվելու հավաստագիր։
«Հենց հնարավոր եղավ, անմիջապես միացանք Ucom-ի ֆիքսված ցանցին։ Ucom-ի կապի որակից շատ գոհ ենք, կարծում եմ, Աշտարակում ապահովում է լավագույն որակը», - նշել է բաժանորդ Սարգիս Սարգսյանը։
Ֆիքսված ցանցի ընդլայնման շրջանակում նախորդ մեկ տարվա ընթացքում Ucom-ը ֆիքսված ցանց է գործարկել Իջեւանում, Գորիսում, Գավառում եւ Սեւանում։