16:56 | 19.02.24 | Նորություններ | 18364

Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ընթերցասիրության մշակույթի տարածմանը

Գործունեության մեկնարկից՝ 2005 թվականից մինչ օրս Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է հանրային ընկալման մեջ մշակույթ ձեւավորելու սկզբունքով:

Դրա դրսեւորման ակնհայտ փաստերից է պատասխանատու բիզնես լինելուն զուգահեռ սերունդների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Վիվա-ՄՏՍ-ում կարողանում են գնահատել գրքի դերն ու ինքնազարգացման կարեւորությունը: Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հրաշալի հնարավորություն է կազմակերպության ներսում փոքրիկ տոն կազմակերպելու համար: Տեխնոլոգիաների զարգացումն ու նորարարական լուծումները թույլ են տալիս ընթերցել նաեւ էլեկտրոնային տարբերակով, սակայն կան գիրքը ֆիզիկապես շոշափելու կողմնակից եւ ընթերցանության ավանդական մեթոդին նախապատվություն տվող աշխատակիցներ:

Վիվա-ՄՏՍ-ում հավաքվել են միմյանց գիրք նվիրել ցանկացողները: Նվիրող-ստացող «զույգերը» ձեւավորվել են պատահականության սկզբունքով: Տոնին գրավչություն հաղորդելու համար պահպանվել է ընտրված «զույգերի» գաղտնիության սկզբունքը, սակայն ցանկալի նվեր մատուցելու համար գիրք գնողին են փոխանցվել ընթերցող գործընկերոջ նախասիրությունները՝ ոճն ու հրատարակության լեզուն: Միջոցառմանը նախորդել է հարցաշար-մրցույթ, որի հաղթողներն արժանացել են նաեւ գլխավոր տնօրենի նվերներին ու հավաստագրերին:

«Վաղվա օրն ստեղծվում է այսօր, եւ դա անհերքելի փաստ է: Զարգացման հիմքում այդ բանաձեւն է, որն իրականացնում են կրթված ու բանիմաց մարդիկ: Ոչինչ այնքան արդյունավետ եւ հետեւողական չի նպաստում մարդու համակողմանի զարգացմանը, որքան՝ ընթերցանությունը: Նախասիրությունները կարող են լինել տարբեր. մենք ենք ընտրում ուղեղին տրվող սնունդը: Ցանկալի է, որ այն լինի որակյալ, կրթող, լայն մտահորիզոն ձեւավորող եւ մարդասիրություն դաստիարակող, որովհետեւ այդ գիտելիքը տարիներ անց արտացոլում է գտնում մարդու գործերում: Զարգացած տեխնոլոգիաների դարում, դա առավել արագ ու մատչելի է դարձել: Մեծ գործերի համար պարզապես ցանկություն եւ գիտելիք է պետք: Մենք շարունակում ենք գնալ այդ ճանապարհով՝ հիշելով մեծ բանաստեղծի պատգամը. «Երնեկ նրան, ով իր գործով կապրի՝ անվերջ, անդադար»», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Շարունակելով գիրք կարդալու խթանմանն ուղղված համագործակցությունը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Զանգակ» գրատունը պատրաստել են 15% զեղչ գրքերի ողջ տեսականու համար՝ Գիրք նվիրելու օրվա առիթով: Զեղչը գործելու է փետրվարի 17-ից 23-ը «Զանգակ» գրատան բոլոր մասնաճյուղերում:
Զեղչը կարելի է ստանալ «My Viva-MTS» բջջային հավելվածում հասանելի բարկոդի միջոցով, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել «Զանգակ» գրատանը գնում կատարելիս: «My Viva-MTS» հավելվածը հասանելի է «Play Store»-ում եւ «App Store»-ում: