15:26 | 19.02.24 | Նորություններ | 8951

    BANA Angels-ը ներդրում է կատարել Waveye ստարտափում

    BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը 100 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում` սինդիկատ ներդրումների տարբերակով։

    Waveye-ը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաեւ արդյունաբերական եւ սպառողական կիրառությունների համար:

    Waveye ստարտափը ներդրումներ է ներգրավել նաեւ Formula VC եւ BigStory VC վենչուրային ֆոնդերից։

    BANA Angels-ը հայ եւ օտարերկրյա ներդրողների եւ ձեռներեցների ցանց է, որի անդամները հետաքրքրված են ներդրումներ կատարել ստարտափ ընկերություններում:

    Բացի կապիտալից, անդամները ներդնում են իրենց փորձը, մասնագիտական կապերը՝ օգնելով ստարտափներին հաջողության հասնել։