11:55 | 19.02.24 | Նորություններ | 1988

    Հայկ Մամաջանյանը կխոսի ստարտափների եւ ներդրողների իրավական հարցերի մասին

    Փետրվարի 29-ին FAST հիմնադրամի գրասենյակում STAN-ի հրեշտակ ներդրող Հայկ Մամաջանյանը կկիսվի իր փորձով ու գիտելիքով ստարտափների եւ ներդրողների իրավական հարցերի մասին։

    Նա կներկայացնի ԱՄՆ-ում վենչուրային ֆոնդերի եւ M&A գործարքների ներկայիս իրավիճակը:

    Հայկ Մամաջանյանը ներգրավված է բազմաթիվ ընթացիկ VC գործարքներում: Նա հիմնադիր եւ կառավարող փաստաբանն է HVM իրավաբանական ընկերությունում, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Լոս Անջելեսում։ Հայկը ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) իրավունքի դպրոցում, Օքսֆորդի համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

    Հանդիպմանը մասնակցելու համար տեղերը կարող եք ամրագրել այստեղ։