Հայկական CodeSignal ընկերությունը Product Hunt-ում ներկայացրել է նոր պրոդուկտ՝ CodeSignal Learn-ը, որը պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։
CodeSignal Learn-ը պրակտիկայի վրա հիմնված ուսուցման հարթակ է, առաջարկում է անհատական ուղղորդում: Cosmo-ի՝ արհեստական բանականությամբ (AI) աշխատող ուսուցչի եւ օգնականի աջակցությամբ, օգտատերերը կարող են ստանալ նպատակային ուսուցում, արագ օգնություն բարդ խնդրի առաջ կանգնելու դեպքում, ինչպես նաեւ ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում:
Պրոդուկտը փորձարկել, արձագանք թողնել ու աջակցել հնարավոր է այստեղ։