10:25 | 02.02.24 | Նորություններ | 1594

Հայկական Podcastle-ը ներգրավել է $13,5 միլիոն ներդրում

Հայկական Podcastle-ը հայտնել է $13,5 միլիոն դոլար A սերիայի ֆինանսավորում ներգրավելու մասին՝ Mosaic Ventures-ի գլխավորությամբ։

Ֆինանսավորման փուլին մասնակցում են նաեւ Podcastle-ի գործող ներդրողներ RTP Global-ը, Point Nine-ը, Sierra Ventures-ը եւ Andrew Ng's AI Fund-ը: Squarespace-ի գործադիր տնօրեն Էնթոնի Կազալենան եւ Moonbug Media-ի գործադիր տնօրեն Ռենե Ռեխտմանը նույնպես ներդրողների շարքում են։

Podcastle-ը վերածվել է AI-ով աշխատող գործիքների ամբողջական փաթեթի, որոնք արմատապես պարզեցնում են աուդիո եւ վիդեո բովանդակության ստեղծումը՝ հնարավորություն տալով ստեղծագործողներին եւ թիմերին արտադրել, խմբագրել եւ հրապարակել աուդիո եւ վիդեո բովանդակություն մեկ, պարզեցված հարթակում:

«A սերիայի ֆինանսավորումը մեր թիմին հնարավորություն կտա գերլարել AI-ի հիմնական գործիքների մշակումը, որոնք արմատապես պարզեցնում են ստեղծագործական աշխատանքի ընթացքը անհատների եւ թիմերի համար, ինչպես նաեւ ընդլայնել մեր առաջարկը՝ մուլտիմեդիա պատմությունն ավելի դյուրին եւ լայնածավալ դարձնելու համար։ Այս ներդրումը վստահության քվե է մեր տեսլականի նկատմամբ, որտեղ համաշխարհային մակարդակի մուլտիմեդիա բովանդակության ստեղծումը հասանելի է բոլորին», - ասել է Podcastle-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտո Երիցյանը:

«Մենք հավատում ենք, որ Podcastle-ը հաջողության կհասնի իր համարձակ առաքելության մեջ եւ կդառնա ստեղծագործողների համագործակցության ու հիանալի աուդիո եւ վիդեո բովանդակություն ստեղծելու միակ հարթակը։ Արտոն եւ Podcastle-ի թիմը ստեղծել են առաջատար պրոդուկտ, արդեն ցույց են տալիս օրգանական աճ, ինչը, մեր կարծիքով, միայն կարագանա գալիք տարիներին: Մենք ուրախ ենք միանալ Point Nine-ի, RTP-ի եւ Sierra-ի մեր ընկերներին՝ աջակցելու ընկերությանն այս ճանապարհին», - նշել է Mosaic Ventures-ի համահիմնադիր եւ գործընկեր Սայմոն Լեւենը:

Podcastle-ը նաեւ մի քանի հիմնական լրացում է կատարել իր ղեկավար կազմում՝ արագացնելու աճը 2024 թվականին: Ընկերությանը որպես գլխավոր առեւտրային տնօրեն միացել է Canva-ի նախկին փոխնախագահ Ալան Ռեխտմանը: Դամիան Սակոն միացել է որպես աճի փոխտնօրեն՝ մոտ մեկ տասնամյակ Prezi-ում աճող թիմերը կառուցելուց եւ ղեկավարելուց հետո: Նախկինում Uber-ում եւ Facebook-ում աշխատած Դմիտրի Կոպիլովսկին էլ կգլխավորի մարքեթինգի թիմը:

Ընկերության սաղմնային փուլից՝ 2021-ից սկսած, հարթակի օգտատերերի բազան 150,000-ից աճել է մինչեւ մեկ միլիոնից ավելի: