12:37 | 01.02.24 | Նորություններ | 1496
Օրերս Դուբայի համաշխարհային առեւտրի կենտրոն One Central-ում կայացել է Fastex web3 էկոհամակարգի նոր գրասենյակի բացումը:
Fastex-ից հայտնել են, որ DWTC-ում նոր գրասենյակի բացումը եւս մեկ անգամ հաստատում է Fastex-ի կայուն եւ շարունակական աճը եւ ներգրավումը Դուբայի բիզնես միջավայրում:
«Նոր գրասենյակի բացումը նպաստում է Վիրտուալ ակտիվների կարգավորող մարմնի (VARA) հետ գործակցությանը։ Սա կարող է դրական անդրադառնալ Fastex-ի լիցենզավորման գործընթացի վրա՝ որպես տարածաշրջանում վիրտուալ ակտիվների ծառայությունների մատակարար (VASP):
Fastex-ն արդեն իսկ VARA-ից ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ բրոքեր-դիլերային եւ փոխանակման գործառնություններ իրականացնելու համար»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:
Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը նշել է, որ Դուբայի համաշխարհային առեւտրի կենտրոնում Fastex-ի նոր գրասենյակի բացումը էկոհամակարգի զարգացման եւ աճի համար կարեւոր ռազմավարական քայլ է.
«Սա հաստատում է, որ Fastex էկոհամակարգը համապատասխանում է ոլորտի ստանդարտներին եւ իրականացնում է թվային ակտիվների մատակարարման բարձր որակի ծառայություն: Դուբայի համաշխարհային առեւտրի կենտրոնում VARA-ին մոտ գտնվելով՝ Fastex-ը կողք կողքի գործունեություն է ծավալում ոլորտի առաջատար ընկերությունների հետ, ինչն էլ օգտատերերին հավելյալ վստահություն է ներշնչում»:
«Դուբայի համաշխարհային առեւտրի կենտրոնում One Central հատվածը հայտնի է իր առաջադեմ բիզնես միջավայրով, եւ այս միջավայրում Fastex-ի ներկայությունը խոսում է դինամիկ նորարարական ֆինանսական միջավայրում մշտապես ներկա գտնվելու ցանկության մասին: Վիրտուալ ակտիվների եւ բլոկչեյն տեխնոլոգիայի համաշխարհային հանգույց դարձած այս տարածաշրջանում Fastex-ը վստահաբար իր անելիքն ունի»,- ասված է հաղորդագրությունում: