Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է 15-րդ փիչինգ միջոցառման հայտերի ընդունման մասին։
Դիմել հնարավոր է 3 անվանակարգում․
• Ավանդական հրեշտակ ներդրում. նախասաղմնային փուլի ստարտափներ՝ MVP-ով եւ սկզբնական չափելի արդյունքով:
• Կանանց ձեռներեցություն. կին հիմնադիրներով ստարտափները կարող են լինել նույնիսկ գաղափարի փուլում:
• Moonshot Track. բարձր ռիսկային/բարձր շահույթ ունեցող նախագծեր՝ գլոբալ մարտահրավերների համար խորը տեխնոլոգիական լուծումներով:
Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 11-ը: Դիմել՝ այստեղ։ Փիչինգ միջոցառումը տեղի կունենա մարտի 1-ին։