12:20 | 24.01.24 | Նորություններ | 1435

Հայկական BliiNK ստարտափը Product Hunt-ում է

Հայկական BliiNK ստարտափը նոր պրոդուկտներ ներկայացնող Product Hunt հարթակում է՝ պայքարելով օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

BLiiNK-ը արհեստական բանականությամբ աշխատող վեբ հավելված է, որը նախատեսված է կանխելու եւ նվազեցնելու հնարավոր առողջական խնդիրները, որոնք կապված են համակարգչի երկարատեւ օգտագործման հետ, օրինակ՝ աչքի լարվածություն, վատ կեցվածք եւ անարդյունավետ աշխատանք։ Ստարտափի մշակած լուծումը նախատեսված է ինչպես թիմերի, այնպես էլ անհատների համար:

Ստարտափը մշակել է ծանուցումների համակարգ, որը խթանում է առողջ աշխատանքային սովորություններ ձեւավորելը։

Պրոդուկտի բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ դրա օգտին քվեարկել կարող եք այստեղ։