Հայկական Stylebit-ը նոր պրոդուկտներ ներկայացնող Product Hunt հարթակում է ու պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։
Stylebit-ը դիզայն համակարգերի մոնիթորինգի հարթակ է, որն ընկերություններին թույլ է տալիս սքանավորել front-end կոդը եւ գտնել հակասություններ դիզայն համակարգի ու կոդի մեջ։ Այն հնարավորություն է ընձեռում ուղղել բոլոր սխալները եւ մշակել ճիշտ ինտեգրված դիզայն համակարգ։
Ընկերությունները ծախսում են մեծ գումար եւ ժամանակ ու վարձում մասնագետներ իրենց իսկ ներքին օգտագործման դիզայն համակարգ ստեղծելու, կիրառելու նպատակով, որն էլ իր հերթին ինժեներների աշխատանքն արագացնում է 35%-ով։ Stylebit-ի տեսլականն է ստեղծել մոնիթորինգի գործիք ընկերությունների ներքին օգտագործման ծրագրերի համար։
Պրոդուկտի բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ դրա օգտին քվեարկել կարող եք այստեղ։