15:23 | 10.01.24 | Նորություններ | 1756

NASA-ն հետաձգել է Լուսին թռչելու Artemis II առաքելությունը

NASA-ն մեկ տարով հետաձգել է Լուսին թռչելու եւ վայրէջք կատարելու առաքելությունները։

Artemis II եւ Artemis III լուսնային թռիչքի եւ վայրէջքի առաքելությունները կանցկացվեն համապատասխանաբար 2025 եւ 2026 թվականներին: NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնի խոսքով` հետաձգումը պայմանավորված է անձնակազմի անվտանգության նկատառումներով: Մասնավորապես, թիմին ժամանակ է պետք տիեզերանավի օդափոխության եւ ջերմաստիճանի վերահսկման համակարգերը ճշգրտելու համար:

«Մենք կօգտագործենք Artemis II թռիչքի փորձարկումը եւ յուրաքանչյուր հաջորդ թռիչքը դեպի Լուսին ապագա առաքելությունների ռիսկը նվազեցնելու համար», - ասել է NASA-ի հետախուզական համակարգերի զարգացման գծով օգնական Քեթրին Քորները:

Բացի այդ, հետաձգումը ծրագրին մասնակցող մյուս ընկերություններին լրացուցիչ ժամանակ կտա իրենց նախագծերը փորձարկելու համար: Այսպիսով, Իլոն Մասկի SpaceX-ը եւ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը կշարունակեն աշխատել արբանյակի մակերեւույթի ուղղությամբ վայրէջք կատարելու համակարգերի վրա, իսկ Axiom Space-ը կկարողանա վերջնական տեսքի բերել տիեզերագնացների նոր տիեզերանավերը:

Artemis IV առաքելությունը, որը նախատեսվում է սկսել լուսնային բազայի կառուցման համար, դեռ նախատեսված է 2028 թվականին: