11:37 | 10.01.24 | Նորություններ | 1992

Granatus Ventures-ը կհամագործակցի Alchemist Accelerator-ի հետ

Granatus Ventures-ը հայտարարել է Alchemist Accelerator-ի հետ ուժերը միավորելու եւ համագործակցելու մասին։  

Granatus Ventures-ը հատուկ վաղ փուլի ֆինանսավորում կտրամադրի այն ստարտափներին, որոնք կընդգրկվեն Alchemist Accelerator-ում:

«Ստարտափները, որոնք միանում են Alchemist-ին, կվայելեն բացառիկ, զգալիորեն նվազեցված բաժնետիրական վճար, ինչը հազվադեպ հնարավորություն է B2B-ի ստարտափների համար՝ աճը խթանելու ֆինանսավորմամբ եւ համաշխարհային կարգի աքսելերացիայով»,- նշվում է հայտարարությունում:

B2B լուծումների համաշխարհային առաջատար Alchemist Accelerator-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Granatus Ventures-ն առաջին հայկական վենչուրային կապիտալ ընկերությունն է՝ հիմնված Երեւանում: