10:37 | 10.01.24 | Նորություններ | 1752

Twitch-ը կկրճատի աշխատակիցների 35%-ին

Twitch-ն աշխատակիցների 35 տոկոսին կարող է հեռացնել աշխատանքից: Կրճատման որոշումը կտարածվի մոտ 500 աշխատակցի վրա, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրին։

2023-ի մարտին ընկերությունն արդեն հայտարարել էր 400 աշխատակցի աշխատանքից ազատելու մասին։

Կրճատումները պայմանավորված են Twitch-ի կորուստներով, ինչպես նաեւ արտադրանքի, հաճախորդների, եկամուտների եւ բովանդակության գծով գլխավոր տնօրենների հեռանալուց հետո մտահոգություններով։ Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

2023 թվականի դեկտեմբերին Twitch-ի գործադիր տնօրեն Դեն Քլենսին հայտարարել էր, որ ընկերությունը կդադարեցնի գործունեությունը Հարավային Կորեայում, որտեղ ծառայության պահպանման ծախսերը տասն անգամ ավելի բարձր են, քան այլ տարածաշրջաններում։