17:47 | 22.12.23 | Նորություններ | 1651
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Կողմերը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման եւ ներդրման հարցերում, կաջակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող տեղական եւ միջազգային միջոցառումների, այդ թվում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» անցկացմանը։
«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների եւ տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագիծն անցկացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Միջոցառման շրջանակում ձեռնարկատերերը հնարավորություն են ստանում հավաքվել մեկ հարկի տակ, մասնակցել տարբեր կրթական ծրագրերի, բարելավել իրենց նախագծերը, ներկայացնել դրանք տարբեր երկրներից ժամանած ներդրողներին եւ ներդրումային կազմակերպություններին։
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումը 2024թ. կանցկացվի փետրվարի 23-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններուում։ Նախագծի իրականացման սկզբից մինչ օրս Հայաստանում՝ Սեւանի ափին, անցկացվել է 5, արտերկրում՝ 4 ֆորում։