17:32 | 22.12.23 | Նորություններ | 1698

Անվճար դասընթացներ` Արցախից բռնի տեղահանված պատանիների համար

Project Skill Harbor կրթական նախագիծը սկսում է 6-ամսյա անվճար դասընթացներ ՏՏ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ուղղություններով։

Կկազմակերպվեն հետեւյալ դասընթացները՝

•    QA (որակի ապահովում),
•    հաշվողական դիզայն՝ BeeGraphy,
•    Python,
•    տեխնիկական անգլերեն։

Դասընթացները կտրամադրեն համապարփակ գիտելիք եւ հմտություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա տեղեկատվական համայնքում հաջողակ կարիերա սկսելու համար: Երկու շաբաթ ծրագիրը փորձարկելուց հետո, դուք կկարողանաք ընտրել ձեզ անհրաժեշտ ուղղությունը:

Ուսումնական նախագծին մասնակցելու, ինչպես նաեւ մանրամասներին ծանոթանալու համար հարկավոր է ուղարկել ձեր մասին հիմնական տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար projectskillharbor@gmail.com հասցեին:

Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո դիմորդները կստանան նախագծի Demo տարբերակի ներկայացմանը մասնակցելու հրավեր, որտեղ նշված կլինի ուսումնական հաստատություն այցելության օրը, ժամը եւ հասցեն:

Demo-ի ընթացքում մասնակիցները կծանոթանան 6-ամսյա դասընթացներից յուրաքանչյուրի ծրագրին եւ կընտրեն զարգացման ուղղությունը։ Դասընթացի ավարտից հետո Project Skill Harbor-ը կաջակցի հարցազրույցներին պատրաստվելու հարցում, նաեւ կտրամադրի խորհրդատվություն՝ համապատասխանառկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Ծրագրին կարող են դիմել 17-22 տարեկան պատանիներ, դասընթացների մեկնարկը նախատեսված է հունվարի 10-ին, դիմումներն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 29-ը։