11:25 | 22.12.23 | Նորություններ | 1045

EPIC Jam հաքաթոնն ընդունում է հայտեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը կազմակերպում է EPIC Jam միջոցառումը, որը նորարար գաղափարների եւ լուծումների մշակման երկօրյա հաքաթոն է։

Մասնակիցները հնարավորություն կստանան միանալ ընտրված խնդրին հարմարեցված դինամիկ թիմին եւ մշակել ստարտափ գաղափար՝ այն ներկայացնելու ժյուրիին ընդամենը 2 օրվա ընթացքում:

Միջոցառանշրջանակում կկայանան մենտորության նիստեր ոլորտի լավագույն մասնագետների հետ, սեմինարներ՝ խթանելու գաղափարների ստեղծման եւ առաջադրման հմտությունները:

Յուրաքանչյուր թիմի համար նշանակված կլինեն մարզիչներ, որոնք ամբողջ գործընթացում կառաջնորդեն թիմերին։

Լավագույն թիմերը կստանան դրամական մրցանակներ եւ այլ հետաքրքիր պարգեւներ:

Կարող են դիմել նորարար անհատներ, որոնք պատրաստ են լուծել իրական աշխարհի խնդիրներ եւ ցանկանում են իրենց գաղափարները վերածել հաջողակ ստարտափի:

Վերջնաժամկետը հունվարի 14-ն է: Գրանցվել կարող եք այստեղ։