13:58 | 21.12.23 | Նորություններ | 1739

Հայաստանը կմասնակցի Ճապոնիայում կայանալիք Expo Osaka – 2025-ին

Հայաստանը կմասնակցի Ճապոնիայում կայանալիք Expo Osaka - 2025 համաշխարհային ցուցահանդեսին «Ա» դասի տաղավարով։

Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ցուցահանդեսը կգործի 6 ամիս՝ 2025 թվականի ապրիլի 13-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը։ Նախնական հաշվարկներով, Expo 2025-ը 28 միլիոն այցելու կունենա։

Նախարարը նշել է, որ հայկական տաղավարը կներկայացվի 4 գլխավոր ուղղությամբ՝ Բարձր տեխնոլոգիաներ, Հայաստանի ժամանակակից կրթական նախագծեր, ինչպիսք են «Թումոն», «Արմաթը», COAF-ը, ներկայացված կլինեն նաեւ զբոսաշրջության եւ գաստրոնոմիայի ոլորտները։  

Տաղավարը հագեցած կլինի արհեստական բանականության լուծումներով։ Ճապոնական շուկայով հետաքրքրվող ընկերությունները, որոնք ցանկանում են մասնակցել ցուցահանդեսին, կարող են դիմել էկոնոմիկայի նախարարություն։