15:10 | 20.12.23 | Նորություններ | 1409

«Ինժեներական դպրոց» կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Ինժեներական քաղաքում մեկնարկում է ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի հերթական փուլը։

Դասընթացները կիրականացվեն չորս ուղղությամբ՝

•    Ավիամոդելավորում;
•    Ռադիոէլեկտրոնիկա;
•    Ռոբոտաշինություն;
•    Մեխատրոնիկա:

Դասընթացը կմեկնարկի հունվարի 15-ից, տեւողությունը 6 ամիս է, մասնակցությունն՝ անվճար։ Ընտրությունը կկատարվի տրամաբանական թեստի եւ հարցազրույցի միջոցով։  

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։ Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով:

«Ինժեներական դպրոց» ուսումնական ծրագիրը մշակվել եւ իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի կողմից։