17:14 | 21.12.23 | Նորություններ | 19575

Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է արդեն Սեւան քաղաքում

Սեւան քաղաքում Ucom տան ամենաարագ ինտերնետն իրականություն է: Ucom ընկերությունը հավատարիմ է որակյալ կապ ապահովելու հանձնառությանը եւ մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի ֆիքսված ցանցը քաղաքում հասանելի դառնա:

«Սեւան քաղաքը հաջորդ բնակավայրն է, որտեղ ապահովեցինք ֆիքսված կապ, բայց այս մուտքին մենք պատրաստվել ենք՝ հաշվի առնելով բոլոր դետալները: Մեր բաժանորդների նկատմամբ հոգատարությունը մեզ համար առաջնային է: Մենք շարունակելու ենք ընդլայնել ցանցը եւ մուտք ենք գործելու նոր բնակավայրեր: Սեւանի մեր հայրենակիցները կարող են վայելել Ամանորը ջերմ, հաճելի ընտանեկան մթնոլորտում»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սեւան քաղաքի բնակիչները կարող են օգտվել նաեւ հատուկ առաջարկից՝ Unity 9000 մարզային փաթեթից՝ 9,000 դրամի փոխարեն՝ վճարելով 8,000 դրամ: Իսկ մինչեւ 2024թ. փետրվարի 29-ը Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում Սեւանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում եւ թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Ucom ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Սեւանի բնակիչ, մանկավարժ Հեղինե Սաֆարյանի բնակարան, ով առաջինն է բաժանորդագրվել փաթեթին եւ ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Այս առաջարկն ինձ համար անսպասելի էր: Այցելել էի Ucom-ի մեր քաղաքի գրասենյակ, որպեսզի տան համար ինտերնետ ծառայություններին բաժանորդագրվեմ, քանի որ տղաս ցանկանում է դառնալ ծրագրավորող եւ հարկավոր է ուժեղ ինտերնետ: Այն առաջարկը, որը ներկայացրին գրասենյակի աշխատակիցները, շատ շահեկան էր. միանգամից համաձայնեցի: Վստահ եմ, որ այն մեր ընտանիքի համար ամանորյա հրաշալի նվեր է Ucom-ից»,-նշել է Հեղինե Սաֆարյանը:

Ucom-ի Unity բոլոր փաթեթներին առաջարկում ենք ծանոթանալ հղումով: