11:05 | 07.12.23 | Նորություններ | 19582

Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով

Ucom-ն Ամանորին ընդառաջ ներկայացնում է շահավետ նոր առաջարկ:

Դեկտեմբերի 5-ից մինչեւ 2024 թ. հունվարի 31-ը Ucom-ից հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy A54 սմարթֆոնն ու օգտվել մի շարք առավելություններից:

«Ucom-ը մեր հաճախորդներին լավագույն հնարավորություններից մեկն է ընձեռում: Samsung Galaxy A54 սմարթֆոնը հրաշալի հնարավորություն կստեղծի օգտվել որակյալ կապից ու ինտերնետից, լինել անխափան կապի մեջ ձեր հարազատների, ընկերների հետ»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամսական վճարելով ընդամենը 4580 դրամ՝ հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung Galaxy A54 128GB սմարթֆոնը եւ ստանալ Samsung ապրանքանիշի արագ լիցքավորիչ, ինչպես նաեւ Level Up 1800 կանխավճարային փաթեթ՝ առաջին ամիսն անվճար:

Ապառիկ գնման դեպքում գործում են հատուկ պայմաններ՝ 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար, 0% կանխավճար, որի շնորհիվ գնորդները կխնայեն 19 590 դրամ: Սմարթֆոնը ջրակայուն է, ունի Super AMOLED գերամուր էկրան, որով գույները արտապատկերվում են վառ երանգներով, եւ Multi-տեսախցիկներ, ինչը հնարավոր է դարձնում բաց չթողնել ու ֆիքսել կարեւոր պահերը:

Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաեւ ամբողջական գնով՝ 164 900 դրամ: