14:05 | 06.12.23 | Նորություններ | 1898

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրն ընդունում է հայտեր

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում է դիմումների հավաքագրում «Կին ծրագրավորողներ» ծրագրի հերթական խմբերը համալրելու նպատակով:

Ծրագիրն առաջարկում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ Հայաստանի կանանց համար՝ ընձեռելով նոր հնարավորություններ տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում:

Այս խմբում առաջարկվող դասընթացներն են.

•    Web Programing/React.js.
•    Web Programing/Node.js.
•    Python
•    QA Automation
•    3D Modeling

Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ Արցախից բռնի տեղահանված կանայք, որոնք չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ եւ չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է: Դիմում-հայտերը լրացնելու համար կարող եք այցելելել այստեղ: Ծրագրի մասին հավելյալ տեղեկություն ստանալ կարող եք այստեղ:

Ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ տեղի կունենան դեկտեմբերի 13–ին եւ 20–ին՝ ժամը 11։00-ին առցանց ձեւաչափով։ Դրանց կարող եք միանալ՝ այցելելով այստեղ։

Դասընթացները կմեկնարկեն 2024 թվականի փետրվարին։

Այլ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 060 72 22 16 հեռախոսահամարով կամ womencoders@agbu.am էլեկտրոնային հասցեով։