18:04 | 04.12.23 | Նորություններ | 14145

Ucom-ում Ամանորի անակնկալներ են. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց

Տոներին ընդառաջ շարժական կապի ձայնային ծառայության Ucom-ի բոլոր բաժանորդների համար Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Եգիպտոսում կգործի իջեցված ինտերնետի սակագին:

Ucom-ի բաժանորդները դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը ներառյալ ԱՄԷ-ում «Du» օպերատորին, իսկ Եգիպտոսում՝ «Orange» օպերատորին միանալիս կօգտվեն ինտերնետից 5 դր/ՄԲ սակագնով նախկին 9 դր/ՄԲ-ի փոխարեն:

Level Up 5500 եւ Level Up 8500 հետվճարային սակագնային պլանների բաժանորդները դեկտեմբերի 1-ից փետրվարի 29-ը ներառյալ առաջին անգամ իրենց սակագնային պլանի շրջանակում ամեն ամիս կստանան համապատասխանաբար 100 ՄԲ եւ 200 ՄԲ ինտերնետ ծավալ ռոումինգում օգտագործելու համար։ Ռոումինգի ծավալը հասանելի կլինի 65-ից ավելի երկրում համապատասխան օպերատորների միանալիս:

Ucom-ն առաջարկում է նաեւ մի շարք Ինտերնետ փաթեթներ ռոումինգում, որոնց շնորհիվ ավելի քան 65 երկրում հաճախորդները կօգտվեն ինտերնետից ավելի մատչելի սակագնով: Փաթեթները կարելի է ակտիվացնել Ucom բջջային հավելվածով կամ հավաքելով *121# եւ հետեւելով հրահանգներին: Մանրամասների համար այցելել այստեղ։

Ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# եւ հետեւելով հրահանգներին: