13:23 | 30.11.23 | Նորություններ | 1456

ՀԱՀ-ը եւ NVIDIA-ն մրցույթ են մեկնարկում

ՀԱՀ Ակյան գիտության եւ ճարտարագիտական քոլեջը (AUA CSE) եւ NVIDIA-ն մեկնարկում են նոր նախագիծ, որի նպատակն է լրացնել հայերենի ձայնային տվյալների բազան:

Նախագծին մասնակցելով՝ հնարավոր է զարգացնել հայոց լեզվի տվյալների բազան, կառուցել խոսքից տեքստ ավելի հզոր տվյալների բազա:

Ինչպե՞ս մասնակցել՝

•    Գրանցվել Mozilla Common Voice ծրագրում՝ այստեղ։  
•    Դիտել հայերեն տեքստն առցանց ձայնագրելու եւ վավերացնելու ուղեցույցն այստեղ։
•    Կիսվել ձեր վիճակագրությամբ մինչեւ դեկտեմբերի 4-ն այստեղ։  

Մարտահրավերը լավագույնս հաղթահարած մասնակիցները հնարավորություն ունեն շահել նվերներ NVIDIA-ի կողմից եւ ներկա գտնվել մրցանակաբաշխությանը:

Բոլոր մանրամասներին ծանոթանալ կարող եք այստեղ։