12:29 | 29.11.23 | Նորություններ | 1487

Հայկական Manot-ը Product Hunt-ում է

Հայկական Manot-ը գործարկվել է նոր պրոդուկտներ ներկայացնող Product Hunt հարթակում եւ պայքարում է օրվա #1-ը դառնալու համար։

Manot-ը համակարգչային մոդելի կառավարման հարթակ է, որը մատնանշում է, թե որտեղ, ինչպես եւ ինչու են ձախողվում համակարգչային տեսողության մոդելները: Այն արագացնում է մոդելի ճշգրտման եւ վերատեղակայման գործընթացները 10 անգամ, բարձրացնում է ճշգրտությունը 20%-ով եւ նվազեցնում ծախսերը 32%-ով:

Հարթակն օգնում է ծրագրավորողներին եւ բիզնեսներին արդյունավետորեն ստեղծել, տեղակայել ու պահպանել բարձր արդյունավետությամբ համակարգչային տեսողության մոդելներ:

Manot-ն ապահովում է ավտոմատացված եւ շարունակական հետադարձ կապ (feedback loop) արտադրանքի ղեկավարների համար՝ ինժեներական/ծրագրավորման թիմերի հետ արդյունավետ հաղորդակցվելու նպատակով:

Պրոդուկտին ծանոթանալ եւ աջակցել դրա օգտին քվեարկելով կարող եք այստեղ։