15:35 | 28.11.23 | Նորություններ | 1834

Հետաձգվել է հայկական «Հայասաթ-1» արբանյակի արձակման օրը

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր եւ տեխնիակական ղեկավար Հայկ Մարտիրոսյանը հայտնել է, որ «Հայասաթ-1» արբանյակի թռիչքի օրը հետաձգվել է։

Այն պետք է արձակվեր նոյեմբերի 29-ին, սակայն որոշ սահմափակումների պատճառով SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռի արձակման օրը տեղափոխել է։
Այսպիսով, դեկտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով 22:18-ին, Vanderberg Space Force Base քաղաքից «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք կարձակվի։ Itel.am-ի հետ զրույցում Հայկ Մարտիրոսյանը նշել է, որ տեխնիկական եւ ընդհանուր խնդիրներ չկան, պարզապես թռիչքի պատուհանը տեղափոխվել է SpaceX-ի կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայասաթ-1»-ը Հայաստանից ուղարկվել էր Նիդերլանդներ եւ այնտեղ բարեհաջող թեստավորվելուց հետո ուղարկվել ԱՄՆ` Falcon-9 հրթիռում տեղադրվելու:

«Հայասաթ-1» արբանյակն ստեղծվել է Բազումքի ու Գիտական նորարարության եւ կրթության կենտրոնի (CSIE) կողմից։ Այն ներառում է մի շարք ենթահամակարգեր: Տեխնիկական ամբողջական բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Բազումքի» գործունեության մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ։