14:20 | 25.10.23 | Նորություններ | 17648

EasyPay-ն արցախցիներին կտրամադրի կրթաթոշակ ACA-ում սովորելու համար

EasyPay ֆինտեխ ընկերությունը սկսում է համագործակցել Armenian Code Academy-ի հետ, որի հիմքում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն է։

Կարեւորելով կրթության դերը՝ EasyPay-ը տրամադրում է 11 կրթաթոշակ՝ ACA-ում անվճար սովորելու համար։ Ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել ամենապահանջված դասընթացներին ու ունենալ ներկայում ամենամեծ տարածումն ունեցող մասնագիտությունները շուկայում։

Կրթաթոշակները տրամադրվում են ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի, UI/UX դիզայնի, մեքենայական ուսուցման, տվյալագիտության, տվյալների վերլուծության դասընթացներին մասնակցելու համար։ Դասընթացներն անցկացվում են ինչպես սկսնակ, այնպես էլ խորացված մակարդակներով։

«EasyPay-ը հավատում է, որ համագործակցությունը կծառայի իր նպատակին, եւ մեր հայրենակիցները կկարողանան իրացնել իրենց ներուժը Հայաստանում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: