10:30 | 25.10.23 | Նորություններ | 1596

Scary Fast․ հայտնի է Apple-ի նոր շնորհանդեսի օրը

Apple-ը նոր շնորհանդեսի հրավերներ է ուղարկել լրագրողներին, որը կանցկացվի հոկտեմբերի 31-ին։

Հեռարձակումը, որը կրում է «Scary Fast» անվանումը, կսկսվի հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը Երեւանի ժամանակով ժամը 04:00-ին:

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը հայտնել է, որ ընկերությունը կարող է ներկայացնել նորացված Mac համակարգիչներ, այդ թվում՝ 24 դյույմանոց iMac, ինչպես նաեւ 14 ու 16 դյույմանոց MacBook Pro: Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, այն «ավանդական ներկայացում չի լինի»։