16:53 | 24.10.23 | Նորություններ | 16826

«Լիցք+». այժմ արդեն մինչեւ 3000 դրամի չափով

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ արդեն «Լիցք+» ծառայության միջոցով կարելի է շարունակել օգտվել ընկերության ծառայություներից մինչեւ 3000 դրամի չափով:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածով կամ պարզապես ուղարկելով *221# հրահանգը:

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու եւ ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *221*0# հրահանգը։