17:03 | 16.10.23 | Նորություններ | 15009

Ucom-ի ֆիքսված ծառայությունները հասանելի են նաեւ Գավառում

«Յուքոմ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ֆիքսված ցանցը՝ այս տարի կառուցելով այն ոչ միայն Գորիսում, այլեւ Գավառում։

Այսուհետ նաեւ Գավառի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաների գործարկմամբ կառուցված օպտիկամանրաթելային ցանցի բոլոր առավելություններից։

Գավառցիները նույնպես կկարողանան միավորել իրենց ֆիքսված եւ շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը Unity 9000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում ամսական ընդամենը 8000 դրամի դիմաց ստանալ մինչեւ 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210-ից ավելի հեռուստաալիք, 20 ԳԲ շարժական ինտերնետ, ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման, եւ 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար։

Ամենամեծ՝ Սուպեր Unity 20000 սակագնային փաթեթին է միացել Գավառի բնակիչ Դավիթ Մուրադյանը, որի ընտանիքը մեկ ընդհանուր փաթեթով 6 ամիս շարունակ անվճար կվայելի մինչեւ 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210+ հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ 4K որակի եւ կունենա հնարավորություն ձեռք բերելու հատուկ գին ունեցող մինչեւ 4 Սուպեր SIM-քարտ՝ շատ րոպեներով ու մեգաբայթերով։ Բացի այդ, Դավթի ընտանիքն ստացել է նաեւ նորագույն սերնդի Wi-Fi 6 սարք, որը կապահովի տան ինտերնետի ավելի արագ ու սահուն փորձառություն։

«Այսօր կյանքն ստիպում է, որ ընտանիքում լինի թե՛ ինտերնետ կապ, թե՛ հեռախոսակապ, թե՛ հեռուստատեսություն։ Ուրախ եմ, որ Յուքոմը հասանելի է դարձնում մարզերում հենց մարզային Unity-ն», - նշել է Գավառում «Յուքոմի» Սուպեր Unity փաթեթին միացած բաժանորդ Դավիթ Մուրադյանը։

«Մենք խոստացել ենք մեր սիրելի բաժանորդներին, որ այս տարվա ընթացքում «Յուքոմ» ընկերությունն ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով մարզային քաղաքներ։ Դուք ականատեսն եղաք ցանցի կառուցմանը Գորիսում, իսկ հիմա արդեն Գավառում։ Առջեւում դեռ շատ քաղաքներ ու աշխատանք կա։ Ընդգծեմ, որ Գավառի մեր ապագա բաժանորդների համար ունենք երկու հատուկ առաջարկ։ Միանալով Unity 7000 կամ Unity 9000 մարզային փաթեթներից որեւէ մեկին 12 ամսով՝ բաժանորդները 3 ամիս անվճար կօգտվեն ծառայությունից։ Ավելին, Unity 9000-ին 12 ամսով միանալու դեպքում ամսավճարը կկազմի 8000 դրամ՝ 9000-ի փոխարեն: Խորհուրդ եմ տալիս մեր ապագա բոլոր բաժանորդներին միանալ Յուքոմին ու վայելել բոլոր ծառայությունները», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գավառում Ռալֆ Յիրիկյանն այցելել է նաեւ Գավառի պետական համալսարան, որի հարյուրավոր ուսանողները հնարավորություն են ստացել հենց իրենց կրթօջախում անվճար օգտվել Ucom-ի գերարագ ինտերնետից, որն առկա է համալսարանի բոլոր մասնաշենքերում։

«Գավառի պետական համալսարանի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում «Յուքոմ» ընկերությանը, ի դեմս գլխավոր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանի՝ համալսարանի ուսանողների, դասախոսների, աշխատակազմի, հյուրերի համար հուսալի եւ գերարագ, անվճար համացանցային հասանելիություն ապահովելու, դրանով իսկ՝ կրթական, գիտահետազոտական գործընթացներում ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու եւ, իհարկե, հանրային ծառայությունների ոլորտում աշխատանքի նոր մշակույթ արմատավորելու համար», - նշել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Unity փաթեթների տեխնիկական միացումները Գավառում կիրականացվեն եռօրյա ժամկետում։