15:08 | 29.09.23 | Նորություններ | 2704

ՁԻՀ-ը մեկնարկում է «ՄԻԱՍԻՆ՝ արցախահայության համար» ծրագիրը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրավիրում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպել վերապատրաստման անվճար դասընթացներ Արցախից բռնի տեղահանվածների համար եւ ապահովել նրանց աշխատանքով։  

ՁԻՀ-ը հայտարարել է, որ պատրաստ է միասին մշակել համապատասխան կրթական ծրագրեր եւ փորձառու մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել արցախահայ երիտասարդներին։ Հայաստանում կայուն կենսագործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է նրանց ապահովել նաեւ աշխատանքով։

Նախաձեռնությանը միանալու համար հարկավոր է լրացնել հայտաձեւն այստեղ։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011219797 հեռախոսահամարով։