Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը, որի շնորհիվ այսուհետ ավելի հասանելի եւ պարզեցված կդառնան Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները։
«Հարթակը կցված է էլեկտրոնային ծառայությունների մատուցման https://www.e-cadastre.am/ հարթակին, եթե արդեն գրանցված եք համակարգում, կրկնակի գրանցման կարիք չկա։ Բջջային հավելվածն անընդհատ կկատարելագործվեի, կավելանան նոր հնարավորություններ»,- ասվում է Կադաստրի կոմիտեի հաղորդագրությունում:
Առաջարկների համար գրել հավելվածի միջոցով կամ նամակ ուղարկել info@cadastre.am էլեկտրոնային հասցեին։
Cadastre mobile-ը հնարավոր է ներբեռնել App Store, Play Store առցանց խանութներից։