15:42 | 28.09.23 | Նորություններ | 1977

    Ինքնագնաց ավտոմեքենաների անվճար դասընթաց

    «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Ինքնագնաց ավտոմեքենաների հիմունքները» դասընթացի հայտերի ընդունումը:

    Մասնակիցները դասընթացի շրջանակում կծանոթանան.

    •    ժամանակակից ինքնագնաց ավտոմեքենաների եւ վարորդին օժանդակող համակարգերի կառուցվածքին,
    •    դրանց հիմքում ընկած հիմնական տեխնոլոգիաներին եւ աշխատանքի սկզբունքներին,
    •    իրական լուծումների օրինակներին,
    •    թեստավորման եղանակներին։

    Դասընթացի ավարտին մասնակիցները պատկերացում կկազմեն օգտագործվող տվիչների եւ էլեկտրոնային ղեկավարման հանգույցների աշխատանքային սկզբունքների, ինչպես նաեւ ժամանակակից արդյունաբերությունում կիրառվող դրանց անհատական եւ համակարգային թեստավորման եղանակների մասին։

    Ծրագրի տեւողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։ Դասերը կանցկացվեն Ինժեներական քաղաքում։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 19-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։