12:01 | 26.09.23 | Նորություններ | 1235

Ռադիոհաճախային համակարգերի անվճար դասընթաց

Մեկնարկում է «Ռադիոհաճախային համակարգեր» դասընթացի հայտերի ընդունում՝ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան՝

•    Ռադիոհաճախային սարքերի տեսակներին եւ դրանց կիրառման ուղղություններին,
•    Ազդանշանների տեսության եւ սպեկտրալ վերլուծության հիմնահարցերին,
•    Ընդունիչ, հաղորդիչ սարքերին,
•    Հաղորդման ուղիներին եւ անտենաներին,
•    Ռադիոհաճախային սարքերի նախագծման եւ մշակման տեխնոլոգիաներին:

Ծրագրի տեւողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար, անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ սեպտեմբերի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս եւ Սինոփսիս ընկերությունների։